Թուրքիայի իշխանությունները շարունակում են քաղաքացիներին հետապնդել սոցցանցերում կատարած գրառումների համար

Armenpress 20:24, 14 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում վերջին շաբաթվա ընթացքում սոցցանցերում կատարած գրառումների պատճառով քրեական հետապնդման է ենթարկվել  180-ից ավելի քաղաքացի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Ուսումնասիրվել է «Ֆեյսբուք»-ի և «Թվիթեր»-ի, ընդհանուր առմամբ, 227 օգտատիրոջ էջ: Ուսումնասիրության արդյունքում՝ քրեական հետապնդում է սկսվել 182 օգտատերերի նկատմամբ:

Սոցցանցերի օգտատերերը մեղադրվում են ահաբեկչության քարոզ իրականացնելու, ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու, քաղաքացիների շրջանում ատելություն սերմանելու հատկանիշներով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am