Սմբատ Լպուտյանը պաշտոն է ստացել ՖԻԴԵ-ում

Armenpress 18:20, 14 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը նշանակվել է ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնում այս օրերին ընթացող աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղին զուգահեռ կայացավ նաև Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահության նիստ, որի ընթացքում կայացվեց որոշում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանին նշանակել «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am