Ուրցաձորում փետրվարի 17-ին կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն

Armenpress 17:20, 14 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում 2019 թվականի փետրվարի 17-ին կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 15-ի նիստի օրակարգում:

Համայնքի արդեն նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Ռաֆիկ Անդրեասյանը 2018 թվականի հոկտեմբերի 9-ին հրաժարական է ներկայացրել:

Ռաֆիկ Անդրեասյանի դեմ համայնքում վերջերս տեղի էին ունենում բողոքի ակցիաներ, որոնց արդյունքում էլ վերջինս հրաժարական է ներկայացրել:   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am