Մոսկվայաբնակ ներդրող Կարեն Ղազարյանը ներդրումներ կիրականացնի 10ՄՎտ գումարային հզորությամբ արևային կայանների ծրագրում

Armenpress 16:46, 14 Նոյեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկած «Հայաստանի էներգետիկայի շաբաթ-2018» համաժողովի ընթացքում մոսկվայաբնակ ներդրող Կարեն Ղազարյանը և իր գործընկեր արևային էներգետիկայի առաջատար «Շտիգեն» ընկերությունը, «Բիզնես Արմենիայի» աջակցությամբ, հայտարարեցին գումարային 10ՄՎտ հզորությամբ արևային կայանների ծրագրերում ներդրումներ անելու որոշման մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, առաջին ծրագրերը կիրականցվեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում։

«Հայաստանի էներգետիկայի շաբաթ-2018» համաժողովին ներկա են մոտ 300 մասնակիցներ, այդ թվում՝ դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, օտարերկրյա ներդրողներ, փորձագետներ, մասնավոր և հանրային հատվածի, պետական կառույցների ներկայացուցիչներ:

Համաժողովի մասնակիցները հետաքրքրված են Հայաստանում արևային կայաններ կառուցելու հնարավորությամբ։ Ներդրողները ներկայացնում են տարբեր երկրներ՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Շվեյցարիա, Իտալիա, Իսպանիա, Ավստրիա, Չինաստան, Լիբանան, ԱՄԷ, Ռուսաստան, Ղազախստան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am