«Մեգաֆոն»-ի բաժնետերերը Գեւորգ Վերմիշյանին հաստատեցին օպերատորի գլխավոր տնօրենի պաշտոնում

Armenpress 13:45, 14 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեգաֆոն»-ի բաժնետերերն ընդհանուր ժողովում Գեւորգ Վերմիշյանին հաստատել են օպերատորի գլխավոր տնօրենի պաշտոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Վերմիշյանն զբաղեցնում Էր «Մեգաֆոն»-ի գործադիր տնօրենի պաշտոնը: Գլխավոր տնօրենի պաշտոնում նա փոխարինել Է Սերգեյ Սոլդատենկովին, որը որոշել Է ընկերությունից հեռանալ մինչեւ պարտավորագրի ժամկետի լրանալը (այսինքն՝ մինչեւ 2019 թվականի սկիզբը): Բաժնետերերի որոշմամբ՝ գլխավոր տնօրենի պաշտոնում Սոլդատենկովի լիազորությունները վաղաժամկետ դադարեցված են նոյեմբերի 13-ին, իսկ Վերմիշյանը երեք տարի ժամկետով «Մեգաֆոն»-ի գլխավոր տնօրեն Է հաստատվել նոյեմբերի 14-ից:

Վերմիշյանը «Մեգաֆոն»-ի ֆինանսական տնօրենն Էր դարձել 2011 թվականի հուլիսին, իսկ 2017 թվականի նոյեմբերի 30-ին նշանակվել Էր օպերատորի գործադիր տնօրեն: 2002-ից մինչեւ 2007 թվականը նա աշխատել Է «Լուկօյլ»-ում, այնուհետեւ մինչեւ 2011 թվականի ամառը ղեկավարել Է կորպորատիվ ֆինանսների բլոկը «Սիստեմա» ընկերությունում: «Մեգաֆոն»-ի հիմնական բաժնետերը Ալիշեր Ուսմանովի USM հոլդինգային ընկերությունն Է, որը վերահսկում Է ընկերության բաժնետոմսերի 56,32 տոկոսը: «Մեգաֆոն»-ի երկրորդ խոշոր բաժնետերը Գազպրոմբանկն Է, որը 2017 թվականի աշնանը օպերատորի բաժնետոմսերի 18,79 տոկոսը գնեց «Մեգաֆոն»-ի հիմնադիրից՝ Telia Company շվեդական հեռահաղորդակցական ընկերությունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am