Ռուսաստանն առաջին տեղում Է Վրաստանին նավթամթերք մատակարարող երկրների թվում

Armenpress 13:03, 14 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն առաջինն Է Վրաստանին նավթամթերք (բենզինային եւ դիզելային վառելիք) մատակարարող երկրների շարքում. հունվարից մինչեւ հոկտեմբեր ՌԴ-ից ներմուծվել Է ավելի քան 241 հազար տոննա նավթամթերք:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Նավթամթերք ներմուծողների միության կայքում ներկայացված վիճակագրական տվյալները: Այսպիսով՝ ընթացիկ տարում Ռուսաստանը գերազանցել Է Ռումինիային, որը երկար տարիներ նավթամթերքների խոշորագույն մատակարարն Էր: Ռուսական նավթամթերքի բաժինը վրացական շուկայում կազմել Է ներմուծված արտադրանքի ընդհանուր քանակի 26,5 տոկոսը: Ընդամենը 10 ամսվա ընթացքում Վրաստանը ներմուծել Է 901 հազար տոննայից ավելի նավթամթերք, ինչը 26,4 հազար տոննայով ավելի Է 2017 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ, հաղորդել Է Sputnik-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am