1000х90.jpg (78 KB)

Նախատեսվում է հիմնանորոգել համայնքային ճանապարհների 15 հատված

Armenpress 12:56, 14 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նախատեսում է հաջորդ տարի հիմնանորոգել կենսական նշանակության ճանապարհների 15 հատված, ինչը 35 գյուղի հնարավորություն կտա միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ ճանապարհներով միանալ միջպետական և հանրապետական ճանապարհներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այս մասին ասաց ԱԺ-ում պետական բյուջեի նախագծի քննարկմանը:

«Մենք այս տարի բավականին լուրջ ներդրումներ ենք կատարել նաև համայնքային կենսական ճանապարհների շինարարության մեջ: Կարծում ենք, որ այս ծրագիրը խիստ կարևոր է գյուղական բնակավայրերի զարգացման համար: Մյուս տարի նույնպես շարունակելու ենք այս ծրագիրը: Հիմնանորոգվելու են ևս 15 հատված, որոնք 35 լրացուցիչ գյուղի հնարավորություն կտան միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ ճանապարհներով միանալ միջպետական և հանրապետական ճանապարհներին»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Նրա կարծիքով` դա գյուղական համայնքներին թույլ կտա իրենց պարենային մթերքները հեշտությամբ տեղափոխել և վաճառել:

Այս տարի շուրջ տասը հատված է հիմնանորոգվել, որոնք 25 համայնքներ կենսական ճանապարհներով կապում են հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհների հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am