Ժնեւի աճուրդում Pink Legacy հազվագյուտ վարդագույն ադամանդը վաճառել են 50 մլն դոլարով

Armenpress 11:49, 14 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 19 կարատ քաշով Pink Legacy հազվագյուտ վարդագույն ադամանդը նոյեմբերի 13-ին Ժնեւում Christie՚s-ի աճուրդում վաճառել են 50 մլն դոլարով: Նախնական կարգով այն գնահատել Էին 30-50 մլն դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Աճուրդների տան հաղորդագրության համաձայն, թանկարժեք քարը գտնվում Էր Օփենհեյմերների ընտանիքի հավաքածուում, որը հիմնադրել Է Anglo American ոսկի արդյունահանող կորպորացիան եւ De Beers ալմաստ արդյունահանող ընկերության կառավարիչն Է:

Ուղղանկյունաձեւ երեսակման ադամանդը, որը մասնագետները գնահատում են գույնի հագեցվածության բարձրագույն կատեգորիայով, ամենավառ վարդագույն ադամանդն Է, որը երբեւիցե դրվել Է Christie՚s-ի աճուրդում: Առեւտրի տան թանկարժեք իրերի դեպարտամենտի ղեկավար Ռախուլ Քադակիի խոսքով՝ «թանկարժեք քարի բացառիկ բնութագրերը եւ ծագումը այն դարձնում են աշխարհի մեծագույն ադամանդը»: Ավելի վաղ Christie՚s-ի աճուրդներում վաճառքի են հանվել միայն չորս վառ վարդագույն ադամանդ՝ ավելի քան 10 կարատ քաշով: Անցյալ տարվա նոյեմբերին Հոնկոնգի աճուրդում ռեկորդային գնով՝ գրեթե 32,5 մլն դոլարով, վաճառվել Է Pink Promise բացառիկ վարդագույն ադամանդը: Ժնեւի աճուրդի նախաշեմին Pink Legacy-ը ցուցադրել են Հոնկոնգում, Լոնդոնում եւ Նյու Յորքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am