Լիլիթ Մակունցը մասնակցում է Սանկտ Պետերբուրգի 7-րդ միջազգային մշակութային համաժողովին

Armenpress 11:25, 14 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը՝ մասնակցելով «Սանկտպետերբուրգյան 7-րդ միջազգային մշակութային» համաժողովին, կհանդիպի ՌԴ մշակույթի նախարար Վ. Մեդինսկու, Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Մ. Պիոտրովսկու, ինչպես նաև այլ երկրների՝ միջոցառմանը մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների և մշակութային գործիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, համաժողովն անցկացվում է նոյեմբերի 14-17-ը:

Համաժողովի շրջանակում ստորագրվելու է «ՀՀ մշակույթի նախարարության և ՌԴ մշակույթի նախարարության միջև 2019-2021 թթ. համագործակցության մասին» ծրագիրը: Անցյալ տարի համաժողովին գրանցվել էր ավելի քան 33 000 մասնակից, ժամանել էր ավելի քան 2 000 օտարերկրյա մասնակից և բանախոս՝ աշխարհի 96 երկրից, 49 պաշտոնական օտարերկրյա պատվիրակություն:

Համաժողովի կազմակերպիչներն են Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունը, Սանկտ Պետերբուրգի կառավարությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am