1000х90.jpg (78 KB)

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը հայտնի է. այն գլխավորում է Նիկոլ Փաշինյանը

Armenpress 22:09, 13 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք նախատեսված են դեկտեմբերի 9-ին, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը կգլխավորեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը և ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցակը հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ընթացքում։

Ցուցակի չորրորդ հորիզոնականում է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, նրան հաջորդում են Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Սասուն Միքայելյանը, Սուրեն Պապիկյանը, Լիլիթ Մակունցը։ Առաջին տասնյակը եզրափակում է Զարուհի Բաթոյանը։ Ցուցակի բոլոր անդամները մասնակցելու են նաև ռեյտինգային ընտրակարգով՝ բացի Նիկոլ Փաշինյանից։

Նախընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է՝ ժամը 18։00–ը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am