Յուրի Վարդանյանը մեզ համար ոգեշնչման աղբյուր էր. Սիմոն Մարտիրոսյան

Armenpress 19:09, 13 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը Յուրի Վարդանյանի համարում է համաշխարհային սպորտի մեծագույն լեգենդներից մեկը:

«Միանշանակ, Յուրի Վարդանյանի կորուտը շատ մեծ է մեզ համար: Նա մեր լեգենդն է, օրինակ, ում բարձրացումներով սովորել ենք մենք: Վարդանյանը մեզ համար ոգեշնչման աղբյուր էր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սպորտի երկրպագուները, հանրապետության հասարակայնության ներկայացուցիչները, երկրի ղեկավար այրեր վերջին հրաժեշտը տվեցին հայկական և համաշխարհային սպորտի լեգենդ Յուրի Վարդանյանին: Նրա հուղարկավորությունը կայացավ Կոմիտասի անվան պանթեոնում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am