Մենք թե ուրախ պահեր ենք ունցել միասին, թե՝ տխուր. Էմմիյանը՝ Յուրի Վարդանյանի մասին

Armenpress 18:56, 13 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աթլետիկայի եվրոպայի ռեկորդակաիր Ռոբերտ Էմմիյանը Յուրի Վարդանյանի մահն մեծագույն կորուստ է համարում:

«Յուրի Վարդանյանն  ինձ համար սրբություն էր: Եթե ժամանակին ես իմ փոքր գործով օգնել եմ սպորտին, հենց այդ ժամանակահատվածում մենք հպարտանում էինք Յուրի Վարդանյանով: Նրա հետ կապված հիշողություններն անմոռանալի են, նրա հետ անցկացրած օրերը ևս: Մենք թե ուրախ պահեր ենք ունցել միասին, թե տխուր պահեր: Հպարտ եմ, որ Յուրի Վարդանյանի հետքերով մեր մարզիկներն այսօր գնում են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Էմմիյանը:

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում վերջին սպորտի երկրպագուները, հանրապետության հասարակայնության ներկայացուցիչները, երկրի ղեկավար այրեր վերջին հրաժեշտը տվեցին հայկական և համաշխարհային սպորտի լեգենդ Յուրի Վարդանյանին: Նրա հուղարկավորությունը կայացավ Կոմիտասի անվան պանթեոնում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am