1000х90.jpg (78 KB)

«Պետք է hիմնովին վերանայել կայանատեղիների հարցում մոտեցումները». Հայկ Մարության

Armenpress 18:45, 13 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին հերթական նիստում այսօր հավանություն է տվել «Եվրոպա հյուրանոց» ՓԲԸ-ին (Հանրապետության փողոց) ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպելու իրավունք տալու հարցին: Մասնավոր դեպքի  առիթով Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան», «Իմ քայլը» և «Լույս» խմբակցությունների անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի հասարակության եւ տեղեկատվության հետ կապերի վարչությունից, քաղաքապետ Հայկ Մարությանն այս կապակցությամբ ընդգծել է, որ անհրաժեշտ է մշակել հստակ մոտեցում, որը ոչ միայն կկանոնակարգի դաշտը, այլև ընդունելի կլինի մայրաքաղաքի բնակիչների համար:

«Մայրաքաղաքում պետք է հիմնովին վերանայել ավտոկայանատեղիների հարցում մոտեցումները և գալ մեկ հայտարարի, որը ձեռնտու կլինի Երևանի մեր բնակիչներին»,- նշել է քաղաքապետը:    



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am