ԵՄ-ն կասկածում է, որ Թուրքիան սիրիացի ներգաղթյալների համար հատկացվող գումարը նպատակային է օգտագործում

Armenpress 18:42, 13 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Եվրամիությունում կասկածում են, որ ԵՄ կողմից սիրիացի ներգաղթյալների համար Թուրքիային տրամադրվող գումարը նպատակային է բաշխվում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական t24.com.tr-ն: Այս մասին զեկույց է հրապարակել Եվրոպական աուդիտորական պալատը, որում նշվում է, որ Թուրքիան ոչ պատշաճ է ներկայացնում այդ օգնությունից օգտվող սիրիացիների տվյալները:

Աուդիտորական պալատի ներկայացուցիչը նշել է, որ իրենք առաջին  հարցումն են ուղարկել Թուրքիային, սակայն պատասխան չեն ստացել:

«Մենք վստահ չենք կարող ասել, որ ամբողջ գումարը հասնում է հենց ներգաղթյալներին»,-նշել է պալատի ներկայացուցիչ Յակոբսենը:

Զեկույցում նշվում է նաև, որ աջակցության շրջանակներում իրականցվող նախագծերի միայն մի մասն է հաջողվել, իսկ մյուս մասը սպասված արդյունքները չեն տվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am