1000х90.jpg (78 KB)

Հայկ Մարությանը չի բացառում, որ չի լինի «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում

Armenpress 18:24, 13 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու հետ կապված նորություն դեռ չունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասաց քաղաքապետարանում կայացած նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ամեն ինչ հնարավոր է: Այս հարցին դեռ չեմ անդրադարձել, երբ անդրադառնամ, կմեկնաբանեմ: Որոշում դեռ չկա, եթե լիներ, այդ մասին ձեզ կասեի»,-հավելեց նա:

Փողոցների ավտոկայանատեղիների կարմիր գծերի առնչությամբ քաղաքապետը տեղեկացրեց, որ դրանց հետ կապված մոտեցումները պետք է վերանայել: «Պետք է տոտալ կերպով վերանայել և գալ մի ընդհանուր հայտարարի, որը ձեռք է տալու մեր Երևանի բնակչներին»,- նշեց Մարությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am