Brexit-ի շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին. Թերեզա Մեյ

Armenpress 10:05, 13 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Brexit-ի շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին, սակայն տակավին մի շարք չլուծված հարցեր են մնում Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ:

Նոյեմբերի 12-ին այս մասին հայտարարել Է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը, որը ճառով ելույթ Է ունեցել Լոնդոնի Սիթիի լորդ-քաղաքագլխի կազմակերպած ճաշկերույթում, տեղեկացնում Է -ը: «(ԵՄ-ից) մեր դուրս գալու բանակցությունները մոտենում են ավարտին:

Եվ մենք համառորեն աշխատում ենք՝ համաձայնագրում մնացած հարցերի շուրջ առաջընթացի հասնելու համար: Երկու կողմերն Էլ ցանկանում են համաձայնության հասնել: Սակայն այն, ինչ մենք համաձայնեցնում ենք, չափազանց դժվար Է»,- ասել Է նա՝ նկատի ունենալով Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդիայի Հանրապետության միջեւ սահմանային ռեժիմի հարցը Brexit-ից հետո, որը քննարկելիս Լոնդոնը պնդում Է Իռլանդական ծովով մաքսային սահմանի անցկացման անթույլատրելիությունը:

«Բրիտանացի ժողովուրդը ցանկանում Է, որ մենք շարունակենք Brexit-ը, եւ ես լի եմ վճռականությամբ իրականացնելու այն»,- ասել Է նա՝ նշելով, որ Brexit-ի շուրջ գործարքը չի կնքվի «ամեն գնով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am