Նոյեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 451 դատապարտյալ

Armenpress 18:43, 12 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 451 դատապարտյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 28, «Արթիկ» ՔԿՀ-ից՝ 33, «Վանաձոր» ՔԿՀ-ից՝ 13, «Վարդաշեն» ՔԿՀ-ից՝ 54, «Գորիս» ՔԿՀ-ից՝12, «Հրազդան» ՔԿՀ-ից՝ 27, «Աբովյան» ՔԿՀ–ից՝ 22, «Սևան» ՔԿՀ–ից՝ 143, «Կոշ» ՔԿՀ –ից՝ 51, «Արմավիր» ՔԿՀ –ից՝ 52  եւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ –ից՝ 16 դատապարտյալ:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am