Պաշտպանության նախարարությունը համազգեստի «Armenian Army»  բրենդ է մշակել

Armenpress 17:26, 12 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը «Armenian Army» անվամբ համազգեստներ կստեղծի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: «Տարբեր երկրների զինված ուժեր ունեն իրենց զինվորական բրենդերը։ Այն, ինչ ես կրում եմ դիրքեր այցելելիս,  ԶՈՒ պաշտոնական համազգեստը չէ։ Քանի որ ես քաղաքացիական եմ, գտնում եմ, որ չպետք է զինված ուժերի համազգեստը կրեմ։ Մենք այդպիսի բրենդ ենք մշակել, որպեսզի գովազդենք բանակը»,- ասաց Տոնոյանը։ Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այդ բրենդի հագուստները կարվելու են Հայաստանում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am