ԱԺ արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարը կլինի Մանե Թանդիլյանը

Armenpress 16:06, 12 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՆոՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարը կլինի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին  «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից: Ավելի վաղ կուսակցությունից հայտնել էին, որ ցուցակը գլխավորելու է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am