1000х90.jpg (78 KB)

Վոլեյբոլի Հայաստանի կանանց չեմպիոնը հայտնի է

Armenpress 17:34, 10 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՄՕՄՄ կանանց թիմը Հայաստաի վոլեյբոլի կանանց բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կայացավ Հայաստանի առաջնության կենտրոնական հանդիպումները՝3-4 տեղերի համար մրցեցին Արցախ-ՀՊԼՀ թիմերը, հաղթեց Արցախի կանանց թիմը 3:1 հաշվով, եզրափակիչ խաղում մրցեցին Երևանը ներկայացնող՝ ԽՄՕՄՄ և Նժդեհ թիմերը: Լարված և հետաքրքիր խաղում ավելի ուժեղ գտնվեցին ԽՄՕՄՄ թիմի մարզուհիները՝հաղթելով մրցակցին 3:0 հաշվով: ԽՄՕՄՄ թիմը Ռոբերտ Ջանիբեկյանի և Կարեն Շահբազյանի ղեկավարությամբ 3-րդ անգամ անընդմեջ հռչակվեց ՀՀ կանանց վոլեյբոլի բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am