Բասկետբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Անդրանիկ Չրաբաշն ընդգրկվել է Եվրոպայի գավաթի խորհրդանշական թիմում

Armenpress 12:52, 10 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացող Անդրանիկ Չրաբաշը ընդգրկվել է ՖԻԲԱ Եվրոպայի գավաթի շաբաթվա խորհրդանշական թիմում:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից: Անդրանիկ Չրաբաշն այժմ հանդես է գալիս բելգիական «Մոնս» ակումբում:

Չրաբաշը Հայաստանի ազգային թիմի կազմում սկսել է հանդես գալ 2017 թվականից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am