Արոնյանը Կալկաթայի մրցաշարի առաջատարներից է

Armenpress 10:23, 10 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանը Կալկաթայի մրցաշարի առաջատարն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առաջին տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ, այնուհետ երկրորդ տուրում հաղթեց Հնդկաստանի ներկայացուցիչ Սարին Նիհալին, իսկ երրորդ տուրում միավորը կիսեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդի հետ: Այժմ Արոնյանը 3 հնարավորից ունի 2 միավոր և առաջատարն է Հարիկրիշնայի և Մամեդյարովի հետ:

Նոյեմբերի 9-14-ը Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացվում է Տատա Սթիլ Հնդկաստան մրցաշարը: Մրցաշարն անցկացվում է արագ և կայծակնային շախմատի կանոններով: Մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Ռուսատանը ներկայացնող գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը, ԱՄՆ ներկայացուցիչներ Ուեսլի Սոն և Հիկարու Նակամուրան, ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովը և 4 շախմատիստ հնդկաստանից՝ գրոսմայստերներ Պենտալա Հարիկրիշնան, Վիդիթ Գուջրաթին, Սուրյա Գանգուլին և պատանի միջազգային վարպետ Նիհալ Սարինը: Նոյեմեբրի 9-12-ը կկայանան արագ շախմատի պարտիաները, իսկ 13-ին և 14-ին՝ կայծակնային մրցաշարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am