1000х90.jpg (78 KB)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սիմոն Մարտիրոսյանին

Armenpress 22:53, 9 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանին՝ աշխարհի չեմպիոն դառնալու կապակցությամբ:

«Հզոր ժողովրդի հզոր զավակ։ Շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի հաղթանակի կապակցությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը:

Թուրքմենստանում ընթացող աշխարհի առաջնության 109 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց նախ 190 կգ, հետո 195 կգ և երրորդ մոտեցմանը, երբ Մարտիրոսյանը 197 բարձրացրեց, որն ի դեպ աշխարհի ռեկորդ էր, մրցավարները չհաշվեցին մոտեցումը: Այս ձևում Մարտիրոսյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Հրումում Մարտիրոսյանը մոտեցավ 230 կգ (աշխարհի ռեկորդ) և բարձրացրեց այն: Այնուհետև երկրորդ մոտեցմամբ նա երկրորդ ռեկորդը սահմանեց` 240 կգ: Երրորդ մոտեցման հայ ծանրորդը չեկավ:  

Երկամարտի 435 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը 21 տարեկանում դարձավ աշխարհի չեմպիոն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am