«Ուրարտուն» մեկ միավորի տարբերությամբ հաղթեց «Էրեբունիին»  

Armenpress 15:13, 9 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության 6-րդ տուրը մեկնարկեց լարված խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի 6-րդ տուրի առաջին խաղում «Ուրարտու Վիվարոն» հյուրընկալվելիս, շատ լարված և համառ պայքարում, ի վերջո 73-72 հաշվով կարողացավ առավելության հասնել «Էրեբունի Սեդարսի» նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Մոնտի Բոյկինսը («Ուրարտու Վիվարո»), ով վաստակեց 29 միավոր:

6-րդ տուրի մյուս հանդիպումներում վաղը՝ նոյեմբերի 10-ին, ժամը 15:00-ին «Արթիկ- Ման Հոլդինգը» կընդունի «Արագածին», իսկ նոյեմբերի 11-ին ժամը 15:30-ին «Արցախը» ուժերը կչափի ՖԻՄԱ-ի հետ:

Հանդիպումները տեղի կունենան «Միկա» մարզադահլիճում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am