1000х90.jpg (78 KB)

Չինաստանի հեռուստատեսությունը նորությունները վստահել է արհեստական հաղորդավարին

Armenpress 12:01, 9 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի կառավարության պաշտոնական լրատվական գործակալությունը՝ «Սինհուան», ցուցադրել Է վիրտուալ հեռուստահաղորդավարի, որն աշխատում Է արհեստական ինտելեկտի հիման վրա եւ կարողանում Է ինքնուրույն ընթերցել նորությունների տեքստը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ձեզ ողջունում Է արհեստական ինտելեկտի հիման վրա անգլալեզու հաղորդավարը: (…) Ես անդադար կաշխատեմ եւ կշարունակեմ ձեզ տեղեկացնել վերջին իրադարձությունների մասին. տեքստերն իմ համակարգի մեջ են բեռնվում անընդհատ»,- ասում Է հաղորդավարը ծրագրի սկզբում:

Արհեստական ինտելեկտը նմանակում Է իրական չինացի հեռուսահաղորդավարների ձայնը, շրթունքների շարժումը եւ դեմքի արտահայտությունը: Գործակալությունում նշում են, որ վիրտուալ հաղորդավարը կարող Է աշխատել շուրջօրյա, ինչը թույլ կտա նվազեցնել նորությունների թողարկումների ծախսերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am