Թրամփը հայտնել Է խոշոր կոռուպցիոն սկանդալի մասին Ֆլորիդայի ընտրություններում

Armenpress 11:20, 9 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել Է, որ իրավապահներն ստուգում են խարդախության վերաբերյալ հաղորդումները Ֆլորիդայի նահանգում կայացած Սենատի ընտրությունների ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վերջին արդյունքներով՝ Սենատի ընտրություններում քվեաթերթիկների հաշվարկից հետո Ֆլորիդայի գործող նահանգապետ Ռիք Սքոթը հավաքել Է ձայների 50,21 տոկոսը, մինչդեռ դեմոկրատ սենատոր Բիլ Նելսոնը՝ 49,79 տոկոսը: Սակայն տանուլ տված քաղաքական գործիչը քվեների վերահաշվարկ Է պահանջել: «Իրավապահ մարմինները խարդախության հետ կապված եւս մեկ խոշոր կոռուպցիոն սկանդալ են ստուգում Ֆլորիդայի Բրոուարդ եւ Փալմ Բիչ քաղաքներում»,- գրել Է Թրամփը Twiitter-ում:

Վերահաշվարկի պահանջներին ի պատասխան Սքոթն ինքը դիմել Է իրավապահներին Բրոուարդի օկրուգում ընտրությունների համակարգող Բրենդա Սնայփսի դեմ գանգատով: Նահանգապետը պնդում Է, որ Սնայփսի գրասենյակը միտումնավոր թաքցրել Է քվեների հաշվարկի մասին խիստ կարեւոր տեղեկատվությունը քվեարկած ընտրողների եւ հաշվված քվեաթերթիների թվի վերաբերյալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am