1000х90.jpg (78 KB)

Ծանրորդ Արփինե Դալալյանը 3-րդն է C խմբում  

Armenpress 11:21, 9 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի ադամ Արփինե Դալալյանը աշխարհի առաջնության C խմբում 3-րդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրքմենստանում ընթացող աշխարհի առաջնության կանանց 87 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Դալալյանը պոկեց 101 կգ (4-րդ տեղ) և հրեց 138 կգ: Երկամարտի 239 կգ արդյունքով Դալալյանը C խմբում երրորդն է:

Ավելի ուշ մեդալների համար պայքարը կսկսի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am