Սերգեյ Բոնդարենկոն նշում է ծննդյան 70-ամյակը  

Armenpress 11:13, 9 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ֆուտբոլի լեգենդ Սերգեյ Բոնդարենկոն տոնում է ծննդյան 70 ամյակը:

Բոնդարենկոն «Արարատ-73» հաղթական թիմի ներկայացուցիչներից է, սակայն այժմ ապրում է ԱՄՆ-ում: Ծնվել է 1948 թվականին: Կիսապաշտպան է, ԽՍՀՄ սպորտի վարպետ: ԽՍՀՄ ֆուտբոլի «Ա» խմբի առաջնությունում Երեւանի «Արարատ»-ի կազմում հանդես է եկել 1967 թվականից: 1973 թվականին երկրի գավաթակիր եւ ԽՍՀՄ առաջնության ոսկե մեդալակիր է: Հանդես է եկել ԽՍՀՄ երիտասարդական եւ Օլիմպիական հավաքականների կազմում: Պարգեւատրվել է Գերագույն խորհրդի պատվոգրով: Մասնակցել է ռեկորդային` 392 խաղի, խփել` 32 գնդակ:

«Արմենպրես»-ի խմբագրակազմը շնորհավորում է հայկական ֆուտբոլի լեգենդը հյուսած մարզիկներից մեկին՝ պանծալի հոբելյանի առթիվ, ցանկանում առողջություն և հաջողություններ անձնական կյանքում և հասարակական գործունեության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am