Թեհրանն առաջիկա ամիսներին նավթի գնի աճ է սպասում Վաշինգտոնի պատժամիջոցների պատճառով

Armenpress 17:34, 8 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավթի գները մոտ ժամանակներս կաճեն, քանի որ Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները կբերեն համաշխարհային շուկաում վառելիքի առաջարկի դեֆիցիտի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն: «Բնականաբար, մոտ ժամանակներս մենք նավթի գնի ավելացման վկաները կդառնանք»,-Զանգանեի խոսքը մեջբերել Է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան:

Նախարարի խոսքով՝ դա ավելի վաղ տեղի չունեցավ միայն Վաշինգտոնի ջանքերի շնորհիվ: «ԱՄՆ-ի կառավարությունն ընտրությունների նախաշեմին սկսեց շուկային վառելիք մատակարարել իր պաշարներից եւ արհեստականորեն իջեցրեց նավթի ու բենզինի գինը»,-պարզաբանել Է նախարարը:

Զանգանեն նաեւ ընդգծել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները բերում են «համաշխարհային շուկայում վառելիքի առաջարկի նվազման»: «Առաջիկա ամիսները դյուրին չեն լինի նավթ ներմուծողների համար»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am