1000х90.jpg (78 KB)

Ճագարի ու շան նմանվող Էկվադորցի սարդիկը գերել Է Համացանցը

Armenpress 17:11, 8 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնասեր Անդրեաս Քեյի լուսանկարը, որտեղ արտասովոր սարդ Է պատկերված, որի մարմինը նման Է փայլող դեղին աչքերով շան գլխի, վիրուսային Է դարձել Համացանցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:

Համացանում վեճեր են բորբոքվել դրան սքանչելի թե զարհուրելի համարելու շուրջը, իսկ սոցիալական ցանցի որոշ օգտատերեր հրաժարվել են հավատալ, որ դա Photoshop ծրագրի Էֆեկտ չԷ: Մինչդեռ դա իրականում գոյություն ունեցող, բայց պստլիկ սարդ Է՝ Metagryne bicolumnata խոտհնձիչը, որը բնավ վտանգավոր չԷ մարդու համար: Միջատի իսկական աչքերը գտնվում են շան աչքերի նմանվող երկու դեղին կտերից շատ ավելի ցած:

Տարօրինակ սարդը գործնականում ուսումնասիրված չԷ, բայց, լուսանկարի հեղինակի խոսքով, ամենայն հավանականութամբ, դրա մարմնի ձեւը թելադրված Է գիշատիչներին վանելու ցանկությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am