Facebook-ը թույլ կտա ուղարկված հաղորդագրությունները հեռացնել 10 րոպեի ընթացքում

Armenpress 17:06, 8 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook Messenger-ի հաջորդ տարբերակը օգտարերին թույլ կտա ուղարկված հաղորդագրությունները հեռացնել 10 րոպեի ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է AppStore-ում հավելվածի Էջում:

Facebook Messenger 191.0-ի վերջին տարբերակի նկարագրման մեջ, որը թողարկվել Է նոյեմբերի 7-ին, մշակողները նշել են, որ հերթական նորացման մեջ օգտատերերին սպասում են բազմաթիվ նոր գործառույթներ, որոնց թվում նաեւ՝ ուղարկված հաղորդագրությունը հեռացնելու հնարավորությունը:

«Շուտով. հեռացրեք հաղորդագրությունը չաթից այն ուղարկելուց հետո: Եթե դուք սխալմամբ չաթ եք ուղարկել ոչ այն լուսանկարը, ոչ ճիշտ տեղեկատվություն կամ հաղորդագրություն, դուք կկարողանաք առանց դժվարության հաղորդագրությունը հեռացնել ուղարկելուց հետո տասը րոպեի ընթացքում»,-գրում են մշակողները:

Կայքում զետեղված հաղորդագրության համաձայն, նորացումը կթողարկվի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն կոնկրետ ամսաթիվ չի նշվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am