ՊՆ բեռնատարի վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել

Armenpress 16:00, 7 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորիս-Որոտան (Կուբաթլի) ավտոճանապարհի 39 կմ հատվածում ՊՆ բեռնատարի շրջվելու արդյունքում չորս զինվոր է մահացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

«Այսօրվա ցավալի ավտովթարից զոհվել են չորս ժամկետային զինծառայողներ. 1. Հայրապետ Վոլոդյայի Նաիրյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ2. Հրանտ Արայի Գասպարյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ3. Էդգար Արմենի Հունանյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ4. Դավիթ Բենիամինի Մելքոնյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Թալինի ԶԿՇատ ցավալի լուր է: Կան նաև վիրավորներ, լրացուցիչ կհայտնենք»,- գրել է նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am