Թբիլիսին սկսել են լուսազարդել Ամանորի առթիվ

Armenpress 15:15, 7 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի քաղաքապետարանն սկսել Է Ամանորի նախապատրաստումը. Վրաստանի մայրաքաղաքի փողոցները զարդարում են լուսավառությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է քաղաքագլուխ Կախա Քալաձեն քաղաքի կառավարության նիստում: Ամանորյա լուսավորման մոնտաժն սկսվել Է Դավիթ Գուրամիշվիլիի պողոտայից՝ այն տարածքից, որը հարում Է «Սաքարթվելո» կինոթատրոնին, մինչեւ մետրոյի Սարաջիշվիլի կայարան:

«Մենք մեն ինչ կանենք, որպեսզի մայրաքաղաքը գեղեցիկ լինի Ամանորին, եւ ամանորյա տրամադրություն կստեղծենք մեր քաղաքացիների համար, մեր երեխաների՝ ապագա սերնդի համար»,- հայտարարել Է Քալաձեն: Ամանորյա լուսավառությամբ քաղաքի զարդարումը կավարտվի դեկտեմբերի 14 – 15-ին:

Ելնելով աշխատանքների ծավալից՝ «Թբիլսերվիս գրուպն» ամեն տարի Ամանորի առթիվ քաղաքն սկսում Է զարդարել նոյեմբերի առաջին օրերին:

2017 թվականին ամանորյա լուսավառության համար հատկացվել Էր 3 միլիոն լարի (ավելի քան 1,1 միլիոն դոլար):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am