«Յուվենտուս»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղից առաջ. ՉԼ-ում կկայանան E, F, G, H խմբերի հանդիպումները  

Armenpress 10:35, 7 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան E, F, G, H խմբերի 4-րդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` E  խմբում «Բավարիա»-ն Մյունխենում կընդունի ԱԵԿ-ին, «Բենֆիկա»-ն` «Այաքս»-ին: F խմբում ֆավորիտ «Մանչեսթեր Սիթի»-ն կխաղա Դոնեցկի «Շախտյոր»-ի, «Լիոն»-ն էլ կմրցի «Հոֆենհայմ»-ի հետ: G խմբի առաջին խաղում Մոսկվայի ԲԿՄԱ-ն կփորձի գերազանցել «Ռոմա»-ին, իսկ «Պլզեն»-ը՝ գործող չեմպիոն «Ռեալ»-ին: Վերջին՝ H խմբում կկայանա տուրի կենտրոնական հանդիպում` «Յուվենտուս»-ը Թուրինում կընդունի «Մանչեսթեր Յունայթեդ-ին, «Վալենսիա»-ն կմրցի «Յանգ Բոյս»-ի հետ:

Հանդիպումների հիմնական մասը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am