Ֆուտբոլի Հայաստանի առաջնության խաղերում տեղի են ունեցել փոփոխություններ

Armenpress 16:59, 6 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: 

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից: 17-րդ տուրի «Արարատ-Արմենիա»-«Արցախ» հանդիպումը կայանալու է նոյեմբերի 24-ին, «Հանրապետական» մարզադաշտում: Սկիզբը՝ 15:00-ին:

17-րդ տուրի «Գանձասար-Կապան»-«Լոռի ՖԱ» հանդիպումը կայանալու է նոյեմբերի 25-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի Ակադեմիայում: Սկիզբը՝ 14:00-ին:

17-րդ տուրի «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը կայանալու է նոյեմբերի 25-ին, «Հանրապետական» մարզադաշտում: Սկիզբը՝ 15:00-ին:

19-րդ տուրի «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 2-ին, «Հանրապետական» մարզադաշտում: Սկիզբը՝ 14:00-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am