Արթուր Թովմասյանը գոհ չէ աշխարհի առաջնությունում իր ելույթից

Armenpress 16:07, 6 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 06 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության տղամարդկանց հավաքականի անդամ Արթուր Թովմասյանի կարծիքով, աշխարհի առաջնությունում միայն անհրաժեշտ էր անել այն, ինչ անում են մարզումներին:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թովմասյանը խոսեց Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի 43-րդ առաջնության իր ելույթի մասին`  նշելով, որ գոհ չէ իր արդյունքից, գոհ չեն նաև մարզիչները: «Ես կարող էի ավելի լավ հանդես գալ աշխարհի այս առաջնությունում և մրցանակային տեղ զբաղեցնել: Սակայն ունենք այն, ինչ ունենք: Կփորձենք հաջորդ առաջնությանն ավելի լավ հանդես գալ»,-նշեց մարզիկը:

Վերջինիս խոսքով` նրանց առջև դրված չեն վարժություններում հեքիաթային բաներ անելը, այլ պետք էր անել ընդանենը այն, ինչ անում են մարզումներին: «Մարզումների ժամանակ փոքրիկ սխալներ չեմ անում, որոնք արեցի աշխարհի առաջնության ելույթի ժամանակ»,-փաստեց նա:

Թովմասյանը շեշտեց, որ մրցումերի ժամանակ պատասխանատվությունը մեծ է, լարվածություն էլ կա: «Թեև աշխարհի առաջնությանը առաջին անգամ էի մասնակցում, սակայն մրցակիցներիս գիտեի աշխարհի գավաթի խաղարկության փուլերից»,-եզրափակեց նա:

Արմինե Նովրուզյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am