1000х90.jpg (78 KB)

Մի քիչ փորձի պակաս կար. մարմնամարզիկ Արթուր Դավթյան  

Armenpress 15:17, 6 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը աշխարհի առաջնությունում մեդալներ չնվաճելու փաստը կապում է փորձի պակասի հետ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դավթյանը, մասնավորապես, փաստեց. «Մենք չունենք այն պայմանները, որոնք կան աշխարհի առաջնությանը: Ինչ-որ չափով տխուր եմ, ինչ-որ չափով ուրախ, քանի որ եզրափակիչներում միշտ լավ եմ հանդես եկել, սակայն այս անգամ այդքան էլ հաջող չէր: Մի քիչ փորձի պակաս կար աշխարհի առաջնությունում: Ես առաջին անգամն էի կատարում հենացատկի այդ վարժությունը, քանի որ Օլիմպիական խաղերից հետո փոխել էի ամբողջ ծրագիրս»:

Մարմնամարզիկի խոսքով` թիմի գործիքներն այդքան էլ լավը չեն, նույնիսկ խանգարում էին:

Դոհայում կայացած աշխարհի առաջնության հենացատկերի վարժությունում Արթուր Դավթյան երկու մոտեցումներում լավ ցատկեց, սակայն վայրէջքները հաջող չէին: Դավթյանը հավաքեց 13.933 միավոր և գրավեց միայն 7-րդ հորիզոնականը: Այս ձևում աշխարհի չեմպիոնը Ռի Սե-Գվանգն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am