Հայ երիտասարդ մաթեմատիկոսները Ուզբեկստանից վերադարձել են 3 մեդալով

Armenpress 15:46, 5 Նոյեմբեր, 2018

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող թիմը հոկտեմբերի 26-31-ը Ուզբեկստանի Ալ-Խորեզմի անվան համալսարանի կազմակերպած մաթեմատիկայի միջազգային մրցույթից վերադարձել է 1 ոսկե և 2 արծաթե մեդալներով: Մրցույթին մասնակցել են ԵՊՀ 3 ուսանող: Ընդհանուր առմամբ առաջին անգամ կազմակերպված օլիմպիադային մասնակցել է 20 երկրի ավելի քան 50 համալսարան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց մրցույթից ոսկե մեդալով Հայաստան վերադարձած ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի բաժնի երրորդ կուրսի ուսանող Արսեն Համբարձումյանը՝ փաստելով նմանատիպ բարդության մրցույթ ուսանողական միջազգային մաթեմատիկական IMC մրցույթն է, որն այս տարի անցկացվել է հուլիսին Բուլղարիայում, որից հայ երիտասարդ մաթեմատիկոսները վերադարձել էին 1 ոսկե և 3 արծաթե մեդալներով:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am