Սարգիս Ադամյանը մասնակցել է ակումբի հերթական խաղին  

Armenpress 10:00, 5 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը մասնակցել է ակումբի հերթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի ֆուտբոլի երկրորդ Բունդեսլիգայի 12-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Ունիոն Բեռլին»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Հայաստանի թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը «Յան Ռեգենսբուրգ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Ադամյանն իր ակումբի համար 11-մետրանոցի իրավունք վաստակեց, որը, սակայն ինքը չիրացրեց:

Այս տուրից հետո «Յան Ռեգենսբուրգ»-ը 9-րդ տեղում է և ունի 17 միավոր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am