Հարոյանն օգնել է «Ուրալ»-ին հաղթել «Սպարտակ»-ին  

Armenpress 09:47, 5 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցեց «Ուրալ»-ի հաղթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալ»-ը հյուրընկալվեց Մոսկվայի «Սպարտակ»-ին և հաղթեց 2:1 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը թիմի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և ստացավ դեղին քարտ:

Այս հաղթանակից հետո «Ուրալ»-ն ունի 16 միավոր և մրցաշարային աղյուսակում 8-րդն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am