Մկրտչյանը դուրս մնաց աշխարհի առաջնությունից, Դանիելյանը շարունակում է մրցել  

Armenpress 09:33, 5 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց թիմի անդամ Լիլիթ Մկրտչյանը դուրս մնաց աշխարհի առաջնության հետագա պայքարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռուսական Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող աշխարհի առաջնության առաջին տուրի երկրորդ խաղում Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան աշխարհի 14-րդ չեմպիոն, ուկրաինացի Աննա Ուշենինայի հետ և երկու խաղերի ընդհանուր 1,5:0,5 հաշվով լքեց հետագա պայքարը:

Էլինա Դանիելյանը երկրորդ անգամ անընդմեջ ոչ-ոքի խաղաց Հունգարիայի ներկայացուցիչ Տան Տրանգ Հոանգի հետ: Հաղթողը կորոշվի թայ-բրեքում:

Այս տարի աշխարհի առաջնությունն անցկացվում է Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում: Այն մեկնարկել է նոյեմբերի 2-ին և կավարտվի 23-ին: Մրցաշարին մասնակցում են 28 երկրի ներկայացուցիչներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am