Էլինա Դանիելյանը ոչ-ոքիով մեկնարկեց աշխարհի առաջնությունում

Armenpress 23:17, 3 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց թիմի երկու ներկայացուցիչները մեկնարկեցին աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռուսական Խանտի Մանսիսկ քաղաքում մեկնարկեց կանանց աշխարհի առաջնության անդրանիկ տուրում Լիլիթ Մկրտչյանը պարտություն կրեց աշխարհի 14-րդ չեմպիոն, ուկրաինացի Աննա Ուշենինայից: Էլինա Դանիելյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Հունգարիայի ներկայացուցիչ Տան Տրանգ Հոանգի հետ:

Շախմատիստներըը պատասխան պարտիան կանցկացնեն նոյեմբերի 4-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am