1000х90.jpg (78 KB)

Մնացական Բիչախչյանը ներկայացրել է ԱԺ պատգամավորի առաջադրման համար տեղեկանք ստանալու կարգը

Armenpress 21:57, 2 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավորի առաջադրման համար պահանջվող, անձնագրային ծառայության կողմից տրվող տեղեկանք ստանալու կարգը:

«ԱԺ պատգամավորի առաջադրման համար պահանջվող, անձնագրային ծառայության կողմից տրվող տեղեկանք ստանալու համար, սույն թվականի դեկտեմբերի 9-ի դրությամբ պետք է լրացած լինի 25 տարին, դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերի ընթացքում 731 և ավելի օր բացակայած չլինի Հայաստանից, դիմում տալու դրությամբ վերջին չորս տարին հանդիսացած լինի միայն Հայաստանի քաղաքացի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ գրել է Բիչախչյանը, հավելելով, որ 731 և ավելի օր բացակայությունը հարգելի է, եթե. 1) անձը հանրային ծառայող լինելով արտերկրում գտնվել է ծառայողական նպատակներով, 2) արտերկրում գտնվել է բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության նպատակով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am