«Արցախը» շարունակում է անկանոն ելույթները բասկետբոլի առաջնությունում  


ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության 5-րդ տուրը մեկնարկեց «Արթիկ»-«Արցախ» խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի 5-րդ տուրի առաջին խաղում «Արթիկը» սեփական հարկի տակ տարավ իր երրորդ հաղթանակը՝ այս անգամ լարված և հավասար խաղում 97-91 հաշվով առավելության հասնելով «Արցախի» նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի անդամ Ալբերտ Թադևոսյանը (Արցախ), ով վաստակեց 47 միավոր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am