Սարկիսովը մասնակցեց «Ենիսեյի» անհաջող խաղին  

Armenpress 10:08, 1 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Արթուր Սարկիսովը մասնակցեց «Ենիսեյի» գավաթային խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակներում Կրասնոյարսկի «Ենիսեյը» մրցեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ, սակայն պարտվեց 4:1 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի հարձակվող Արթուր Սարկիսովը «Ենիսեյի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Մեր հանրապետության ազգային ընտրանու թեկնածու Դավիդ Յուրչենկոն ևս մասնակցեց ամբողջ խաղին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am