Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 9-րդն է  

Armenpress 09:40, 1 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը 9-րդն է աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության անհատական բազմամարտի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Դավթյանը հավաքեց 83.140 միավոր և գրավեց միայն 9-րդ տեղը:

Բազմամարտում աշխարհի չեմպիոն դարձավ Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարզիկ Արթուր Դալալոյանը, ով հավաքեց 87.598 միավոր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am