1000х90.jpg (78 KB)

«Բանանց»-ը հաղթեց և գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Armenpress 18:02, 31 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 14-րդ տուրում կայացավ ևս երկու հանդիպում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արարատ»-ն արտագնա խաղում մրցեց «Բանանց»-ի հետ: Այս խաղում դարպասի միայն մեկ գրավում արձանագրվեց: «Բանանց»-ի հաղթական գոլի հեղինակը դարձավ Նաթանիել Ասամոան:

Տուրի մյուս խաղում Գյումրու քաղաքային մարզադաշտում «Շիրակ»-ը հյուրընկալեց և գերազանցեց «Գանձասար-Կապան»-ին: Գյումրեցիներից աչքի ընկավ Վբեյմար Անգուլոն, իսկ կապանյան ակումբից ինքնագոլի հեղինակ դարձավ Արտյոմ Միքայելյանը:

Այժմ Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Բանանց»-ը՝ 26 միավորով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am