Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը նոր տեղակալ ունի  

Armenpress 15:45, 31 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը նոր տեղակալ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ պաշտոնում նշանակել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Գևորգ Լոռեցյանին:

Գևորգ Լոռեցյանը 2015 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի հունվարի 12-ը աշխատել է որպես Vivaro News լրատվական կայքի լրագրող, այնուհետև՝ միջազգային բաժնի խմբագիր։ 2018 թվականի հունվարի 15-ից մինչև 2018 թվականի հունիսի 27-ը աշխատել է «Սաբարկո» ՍՊԸ-ում՝ որպես Սպորտի պրոդուկտ մենեջեր։ 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ Նույն թվականին մասնակցել է Գյումրիի ՏԻՄ ընտրություններին՝ ընդգրկված լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am