«Արցախ»-ը հաշվի խոշոր տարբերությամբ պարտություն կրեց «Արագած»-ից

Armenpress 18:06, 30 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության գործող չեմպիոն «Արցախ»-ը խոշոր հաշվով տարբերությամբ պարտություն կրեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ա լիգայի 2018-19 թթ. մրցաշրջանի չորրորդ տուրի վերջին խաղում «Արագածը» սեփական հարկի տակ տարավ իր չորրորդ անընդմեջ հաղթանակը, այս անգամ 114-73 հաշվով առավելության հասնելով «Արցախ»-ի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Թիքուան Գոարդը (Արագած), որը վաստակեց 35 միավոր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am