Հեղեղման հետեւանքով ջրի տակ Է անցել Վենետիկի մոտավորապես 75 տոկոսը

Armenpress 13:06, 30 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրադրությունը Վենետիկում, որտեղ եղանակային պայմանների պատճառով ջրի մակարդակը սովորականից ավելի շատ Էր բարձրացել, աստիճանաբար վերադառնում Է նորմային: Ինչպես հոկտեմբերի 30-ին հայտնել Է ANSA գործակալությունը, կանխատեսումների համաձայն, ջրի մակարդակը մոտ ժամանակներս կհասնի 110 սանտիմետրի, կրիտիկական նշագիծը համարվում Է 130 սանտիմետրը:

Նախօրյակին ջուրը բարձրացել Էր գրեթե 160 սանտիմետրով, ինչը հանգեցրել Էր քաղաքի 75 տոկոսի հեղեղմանը: Ամբողջությամբ ջրի տակ Էր հայտնվել Սուրբ Մարկոսի կենտրոնական հրապարակը: Վենետոյի մարզի (վարչական կենտրոնը Վենետիկն Է) նահանգապետ Լուկա Ձայան կրիտիկական Է որակել տարածաշրջանի իրադրությունը եւ նշել, որ անբարենպաստ եղանակը հատկապես մեծ վնասներ Է հասցրել այս մարզին:

Պաշտոնյան նախազգուշացրել Է, որ աղետը կարող Է հասնել 1966 թվականի մասշտաբներին, երբ հեղեղումն ընդգրկեց նաեւ Ֆլորենցիան, ինչպես նաեւ Տոսկանայի եւ Իտալիայի հյուսիսի այլ քաղաքներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am